ԱԻՆ–ը զգուշացնում է. վաղը կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ–ի շենքի պայթեցման աշխատանքները
30.06.2020,
22:41
ԱԻՆ–ը զգուշացնում է. վաղը կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ–ի շենքի պայթեցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. 2020 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
«Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ կիրականացնեն հերթապահություն։–0–