Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

19.11.2019, 11:06
Ըստ հաշվարկների, աշխատավարձերի բարձրացման արդյունքում բյուջեից կպահանջվի հատկացնել առնվազն 2 մլրդ դրամ, ինչին կառավարությունը համաձայնվել է։
ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամից դարձնելով 68 հազար դրամ։

Սկզբում առաջարկվել էր ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ:

Ըստ հաշվարկների, աշխատավարձերի բարձրացման արդյունքում բյուջեից կպահանջվի հատկացնել առնվազն 2 մլրդ դրամ, ինչին կառավարությունը համաձայնվել է։–0–