Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

ԱԺ–ում քննարկվում են աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն

19.11.2019, 20:37
Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն:
ԱԺ–ում քննարկվում են աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն։

«Այս նախագիծը բխում է ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների շահերից, քանի որ դատական գործընթացի շրջանակում աշխատանքից հեռացնելու հարցը քննարկելու դեպքում երկու կողմերն էլ կունենան համապատասխան ապացույցներ, որոնք կօգնեն դատարանին բացահայտել աշխատանքից հեռացնելու իրական պատճառները», – ասաց օրինագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ 

Նրա խոսքով, մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության։–0–