Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱՄՆ իշխանությունները 60 օրով դադարեցնում են ներգաղթյալների ընդունումը

22.04.2020, 13:13
ԱՄՆ իշխանությունները 60 օրով դադարեցնում են ներգաղթյալների ընդունումը
ԱՄՆ իշխանությունները 60 օրով դադարեցնում են ներգաղթյալների ընդունումը
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/․ ԱՄՆ իշխանությունները, համաճարակի բացասական տնտեսական հետևանքների պատճառով 60 օրով դադարեցնում են ներգաղթյալների ընդունումը: Այս մասին՝ ըստ ՏԱՍՍ-ի , երեքշաբթիկայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Անտեսանելի թշնամու դեմ պայքարը վնասել է աշխատողներին, միլիոնավոր ամերիկացիներ զոհաբերել են իրենց աշխատանքը` վիրուսի դեմ պայքարի և կյանքեր փրկելու համար: Մենք պարտավոր ենք վերադարձնել նրանց աշխատանքը և ապրուստի միջոցը», - ասել է Թրամփը: Մեր աշխատողների պաշտպանության համար ես ժամանակավոր արգելք եմ դնում ներգաղթի վրա։ Ներգաղթի դադարեցումը կօգնի, որ գործազուրկ ամերիկացիներն առաջին հերթին աշխատանք ստանալ, երբ երկիրը բացվի (կորոնավիրուսի տարածման պատճառով սանիտարական սահմանափակումները կհեռացվեն. ՏԱՍՍ-ի մեկնաբանությունը)»։

«Ամերիկացիներին արտերկրից ժամանած նոր աշխատողներով փոխարինելն անազնիվ և սխալ կլինի նրանց հանդեպ», - ավելացրեց նա:

«Կարգադրությունը կտևի 60 օր, որից հետո երկարաձգումը կամ փոփոխությունները կքննարկվեն իմ կողմից տնտեսական իրավիճակի հիման վրա», - նշել է ԱՄՆ նախագահը: Հրամանը կազդի միայն նրանց վրա, ով հավակնում է մշտական հիմունքներով ապրելուն, այլ կերպ ասած՝ Green card ստանալուն։ Սակայն այն չի ազդի ժամանակավոր հիմունքներով երկրում գնվողների վրա»: «Տեսնենք, թե ներգաղթի առումով ինչ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ՝ ամերիկյան աշխատողների շահերը պաշտպանելու համար», - ասաց Սպիտակ տան ղեկավարը: Ինչպես նշել է Թրամփը, կարգադրությունը չի ազդի այն ֆերմաների վրա, որտեղ աշխատում են ներգաղթողները: «Դա չի ազդի ֆերմերների վրա», - ասաց նա:

 Ներգաղթի դադարեցնելու մասին որոշումը կստորագրվի չորեքշաբթի: «Կարգադրությունը բացառություններ կունենա, մենք դրա մասին կտեղեկացնենք ապրիլի 22-ին: Մենք, ամենայն հավանականությամբ, վաղը կստորագրենք փաստաթուղթը» - ասաց նա:-0-