Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող օգնությունը․ ԱԳՆ-ն մեկնաբանում է

21.03.2020, 16:40
ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող օգնությունը․ ԱԳՆ-ն մեկնաբանում է
ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող օգնությունը․ ԱԳՆ-ն մեկնաբանում է

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․ /ԱՌԿԱ/․ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը շաբաթ օրն իր Facebook-յան էջում հայտնել է այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող օգնությունը։

«Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հենց այս ծրագրի ապագան որոշողը ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր։

«Նշենք, որ ԱՄՆ-ն Հայաստանից զատ միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին, առանց ճանաչելու այդ պետության անկախությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ստացված տեղեկատվությունը պարզելու համար «Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն խնդրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանից: Նա ասաց, որ այդ հարցով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հարցում է ուղարկվել, և նշել է, որ տեղեկատվություն ստանալու ժամանակ մանրամասներ կներկայացնի:-0-