Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ԱՆ. հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

12.03.2019, 20:58
Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են։
ԱՆ. հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարարության և Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

 Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն»  ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի  և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով: 

Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)` 

- Հերսեպտին 440մգ. նախկին գին`  590 000, նոր գին`  530 000

- Ավաստին 100մգ.  նախկին գին` 152 000,  նոր գին` 105 000 

- Ավաստին 400մգ.  նախկին գին` 598 500,  նոր  գին` 410 000: 

«Նշենք, որ «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–