Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ԱՆ. հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի

17.12.2021, 15:51
Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի
ԱՆ. հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի։

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով այն , որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը:

Միաժամանակ, ԱՆ–ն հիշեցնում է, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝
  • երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,
  • բնակության վայրում (տանը, բնակարանում),
  • Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),
  • անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),
  • հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,
  • լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,
  • ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,
  • առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,
  • հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,
  • հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,
  • կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,
  • դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:–0–