Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

ԱՆ. հանրային վայրեր այցելելիս QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար

26.01.2022, 22:37
COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր QR կոդով
ԱՆ. հանրային վայրեր այցելելիս QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./ԱՌԿԱ/. Հանրային վայրերում այցելելիս QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱՆ-ից նաև հայտնում են, որ COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:

Նշենք, որ հունվարի 22–ից Հայաստանում ներդրվել են կորոնավիրուսային նոր սահմանափակումներ, ըստ որոնց` հյուրանոց, սննդի օբյեկտ, մարզասրահ, գրադարան, թանգարան այցելողները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող QR կոդ կամ թեստավորման սերտիֆիկատ:-0-