Рейтинг@Mail.ru
USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. ապրիլի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

ԱՆ. մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած

18.03.2020, 16:37
72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ
ԱՆ. մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած

ԵՐԵՎԱՆ, 18  մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ», – նշում են ԱՆ–ից:–0–