Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ԱՆ–ն ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածների թիվն` ըստ մարզերի

31.03.2020, 21:39
ԱՆ–ն ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածների թիվն` ըստ մարզերի
ԱՆ–ն ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածների թիվն` ըստ մարզերի
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ առողջապահության նախարարության Facebook-յան էջում ներկայացվել են Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի:

«Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը»,- ասվում է գրառման մեջ։

Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:

Գրառման մեջ նշվում է նաև, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը. Երևան` 219, Արագածոտն` 10, Արարատ` 113, Արմավիր` 51, Լոռի` 4, Կոտայք` 88, Շիրակ` 6,Սյունիք` 8, Վայոց Ձոր` 1, Տավուշ` 2:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 31–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 532 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–