Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+20

ԱՆ–ն ներկայացրել է երեխաների մոտ վերին շնչուղիների սուր վիրուսայի ինֆեկցիայի ախտանիշերը

16.10.2023, 15:21
Կարևոր է հետևել երեխայի հիգիենայի կանոններին, ներառյալ` տան մակերեսների սանիտարական մշակում, հաճախակի օդափոխում, ծխախոտի ծխի ազդեցության բացառում
ԱՆ–ն ներկայացրել է երեխաների մոտ վերին շնչուղիների սուր վիրուսայի ինֆեկցիայի ախտանիշերը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ, նշում է ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիմնական դսևորվումներն են՝

  • փռշտոց
  • քթային շնչառության դժվարացում
  • քթահոսություն
  • կոկորդի ցավ
  • հազ
  • տենդ
  • գլխացավ/մկանացավ
  • ընդհանուր թուլություն։

Վերին շնչառական ուղիների սուր վիրուսային վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսային հարուցիչներով, սակայն առավել հաճախ հանդիպողը ռինովիուսն է` իր 100-ից ավելի ենթատիպերով։

Կարևոր է հետևել երեխայի հիգիենայի կանոններին, ներառյալ` տան մակերեսների սանիտարական մշակում, հաճախակի օդափոխում, ծխախոտի ծխի ազդեցության բացառում:

Կարևոր է նաև տեղեկացված լինել վտանգի նշանների մասին, որոնց ի հայտ գալուն պես պետք է դիմել բուժօգնության`

  • թուլություն (երեխան չի կարողանում խմել կամ ուտել),
  • շնչառության հաճախացում և/կամ դժվարացում
  • քնկոտություն,
  • ցնցումներ,
  • անզուսպ փսխումներ,արտահայտված գլխացավեր,
  • ներքաշումներ, առկայության դեպքում՝ պուլսօքսիմետրիայի ցուցանիշի նվազում, այլ արտասովոր նշաններ:–0–