ԱՆ–ն սկսում է շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված են շտապօգնության վերջերս ձեռք բերված մեքենաները: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է մեքենաների հագեցվածությանը, կարողություններին, հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
2020 թվականի պետական բյուջեի միջոցներով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր և 10 Ֆորդ Տրանզիտ մակնիշի շտապօգնության մեքենա: Եվս 15 Նիսան շտապօգնության մեքենաներ նվիրաբերվել են Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից:
Բացի այդ, նվիրատվությամբ ստացվել է 12 շտապօգնության մեքենա (Նիկոլայ Սարկիսովի կողմից` 5, «Մանթաշով» գործարարների միության կողմից` 5 և «Վեբբ ֆոնտեյն հոլդինգի կողմից` 2):
Բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նվիրաբերված 5 մեքենաները հատկացվել են Արցախի Հանրապետությանը:
Շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթացը սկսվելու է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին բժշկական կենտրոններ տեղափոխելով:–0–