Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱՆ. սուր շնչառական վարակների դեպքերը նվազում են

05.03.2020, 20:45
Օրական կտարվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն այսօր ունեն նվազման միտում
ԱՆ. սուր շնչառական վարակների դեպքերը նվազում են

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./ԱՌԿԱ/. Օրական կտարվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն այսօր ունեն նվազման միտում:

Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թե´ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թե´ շտապ օգնության կանչերում և թե´ հոսպիտալացումներում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հարկ է նշել, որ դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր   հանրապետությունում շարունակվում է գրիպի Բ տեսակի, Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակների շրջանառությունը:

«Շարունակվում են նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումները: Հաշվի առնելով հիվանդությանը բնորոշ կասկածելի ախտանշանները և պացիենտների ուղևորության վերհուշը`  իրականացվել է 162 նմուշի լաբորատոր հետազոտություն: Այս պահի դրությամբ միայն 1-ի արդյունքն է դրական:  Բժիշկների գնահատմամբ` հիվանդի ինքնազգացողությունը բավարար է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–