«ԱՌԿԱ» գործակալությունը տոնում է 27–ամյակը
Հայկական մեդիադաշտի առանցքային դերակատարներից մեկը` «ԱՌԿԱ» գործակալությունը, անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում փոքր գործակալությունից վերածվել է հսկա մեդիահոլդինգի։
Եվ այժմ arka.am հիմնական կայքից բացի, հաջողությամբ գործում են մյուս ռեսուրսներն ու նախագծերը` «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (newsarmenia.am), ARKA-Telecom հեռահաղորդակցական պորտալը (telecom.arka.am) և Armbanks.am ֆինանսաբանկային պորտալը (www.armbanks.am)` ունենալով հարթակներ Facebook–ում, YouTube–ում, Tik-Tok–ում, ինչպես նաև Telegram ալիքները։
«ԱՌԿԱ» գործակալությունն ունի ամսական ավելի քան 100 հազար դիտում և ավելի քան 1մլն դիտում տարեկան։ «ԱՌԿԱ»–ի ընթերցողների 42%–ը Հայաստանից է, 22%–ը` Ռուսաստանից, 12%–ը` ԱՄՆ–ից։
Facebook–ում ունենք ավելի քան 40 հազար բաժանորդ, իսկ ամսական ընդգրկվածությունը հարթակում գերազանցում է 100 հազարը։
«ԱՌԿԱ»–ի Telegram ալիքն ունի մոտ 1500 բաժանորդ` գրանցելով աճի կայուն միտում։ Ակտիվորեն գործում է նաև գործակալության YouTube–յան ալիքը, որտեղ կանոնավոր կերպով հրապարակվում են հարցազրույցներ փորձագետների և ձեռներեցների հետ։
Այսօր «ԱՌԿԱ»–ն հայկական ամենաառաջատար լրատվամիջոցներից է։ Գործակալության խիստ և կոռեկտ ոճը վստահություն է ներշնչում գործընկերների և ընթերցողների շրջանում։
«ԱՌԿԱ»–ի գործընկերների և բաժանորդների թվում են ֆինանսական կազմակերպություններ, պետական և մասնավոր կառույցներ, միջազգային և ոչ առևտրային կազմակերպություններ, մեդիահոլդինգներ և այլք։
Իհարկե, մենք չենք պատրաստվում սրանով բավարարվել։ Մենք ոչ միայն կենտրոնանում ենք շուկայի կարիքների վրա, այլ ձգտում ենք կանխատեսել և մեր նոր նախագծերում կյանքի կոչել հասարակության մեջ զարգացող միտումները:
Փորձում ենք մեր բաժանորդներին և հաճախորդներին առաջարկել ամենաակտուալ պրոդուկտները, որոնք իսկապես անհրաժեշտ են։ Թերևս, մեր գործընկերների, հաճախորդների և բաժանորդների նկատմամբ ուշադրությունն ու հարգանքը միշտ եղել և մնում են «ԱՌԿԱ»–ի առաջնահերթությունը։ Այս 27 տարվա ընթացքում հենց նրանք են մեր գլխավոր ձեռքբերումը։
Հարգանքներով`
«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:15 01.05.2023