Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ադրբեջանի հետ սահմանին կա որոշակի լարվածություն. նախարար

07.06.2022, 12:09
Պապիկյանը նշել է, որ այս պահին չի կարելի խոսել կուտակումների և պատերազմի վտանգի մասին, բայց զինված ուժերը պետք է ապահովեն սահմանների անվտանգությունը
Ադրբեջանի հետ սահմանին կա որոշակի լարվածություն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի հետ սահմանին կա որոշակի լարվածություն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` մեկնաբանելով կրակ արձակելու մասին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մեղադրանքների պարբերական հերքումները։

«Լինում են դեպքեր, որոնց մասին մենք տեղեկացնում ենք։ Լինում է նաև ապատեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի ԶՈւ–ն խախտել է հրադադարի ռեժիմը։ Որպես կանոն, ՀՀ ԶՈւ–ն կանխում է հրադադարի ռեժիմի խախտումը` ճնշելով հակառակորդի կրակը։ Եթե տեղի է ունենում փոխհրաձգություն, ապա դա մեր նախաձեռնությունը չէ։ Հուսով եմ, որ նույն կերպ կվարվի նաև հարևան երկրի ԶՈւ–ն, և մենք կկարողանանք ապահովել խաղաղություն», – ասել է Պապիկյանը։

Նրա խոսքով, այս պահին չի կարելի խոսել կուտակումների և պատերազմի վտանգի մասին, բայց զինված ուժերը պետք է ապահովեն սահմանների անվտանգությունը։–0–