Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դի․ հայտնի է նրանց ինքնությունը

27.05.2024, 15:51
Մայիսի 25-26-ը տեղացած տեղումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշում և Լոռիում
Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դի․ հայտնի է նրանց ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն տարերային աղետի հետևանքով մահացած 4 անձանց ինքնության մասին։

Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դիակ (Ավագ Ավագյան, ծնված 1948թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․):

Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Մայիսի 25-26-ը տեղացած տեղումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշում և Լոռիում։