Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով, այս պահին այն գործում է 40%–ով․ Արեյան

22.07.2024, 14:35
Քաղաքապետի խորհրդականն անդրադարձել է անձրևատար համակարգում առաջացած խնդիրներին
Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով, այս պահին այն  գործում է 40%–ով․ Արեյան

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի հեղեղատար համակարգին։

Հարցին, մասնավորապես, անդրադարձել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հայտնելով, որ անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով։

«Ձեր հանձնարարությամբ, հաշվի առնելով քաղաքային հեղեղատար մակերևութային ջրերի անձրևընդունիչ համակարգի ֆիզիկական վիճակը և կառուցվածքը, այո՛, հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով։ Պարոն քաղաքապետ, ամիս առաջ Ձեր տված հանձնարարականը կատարված է, ամբողջությամբ իրականացվել են գույքագրման աշխատանքներ երկու կտրվածքով. առաջին՝ բացառապես գոյություն չունեցող համակարգի կառուցման խնդիրը, և եղած ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ գործող հեղեղատար համակարգի վերակառուցման խնդիրը, երրորդը՝ միաժամանակ ըստ վարչական շրջանների գույքագրվել են բակային տարածքներում գործող և չգործող հեղեղատար համակարգի վիճակը»,- նշել է նա։

Անդրադառնալով բակային տարածքներում հեղեղատար համակարգերին` Արեյանն ընդգծեց, որ այն տարբեր տարիների ընթացքում ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով.

«Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը, մեծամասամբ, գրեթե չի գործում: Մնացած թաղամասերը, որտեղ ընդհանրապես գոյություն չունի հեղեղատար համակարգ, կազմում է 18,8 կմ: Երևանի տարբեր վարչական շրջաններում 29 հասցեներում բացակայում է հեղեղատար համակարգը, որի կառուցման կարիքը կա: Մնացած 7,2 կմ-ը բաժին է ընկնում այն հատվածներին, որտեղ հեղեղատար համակարգ կա, բայց ենթակա է վերակառուցման. նախ ֆիզիկական վիճակը լավ չէ, երկրորդն էլ՝ թողունակությունը չի բավարարում», – նշեց Արեյանը։

Նշենք, որ Երևանում նախորդ երեք ամիսների ընթացքում առատ տեղումները խնդիրներ են առաջացրել մայրաքաղաքի փողոցներում։ Մասնավորապես, հեղեղվել են ոչ միայն փողոցներն ու ստորգետնյա անցումները, այլ նաև բնակելի և արտադրական շենքերի նկուղները, մետրոյի կայարանը և այլ շինություններ՝ դժվարացնելով տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժը։