Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում։
Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է նախօրեին։
Արա Ֆիդանյանը ծնվել է Ծնվել է 1979 թ. օգոստոսի 21-ին, Երևան քաղաքում: 1995-2000 թթ. սովորել է ՆԳՆ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո՝ 10.04.2000 թ. նշանակվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազորի, ապա նույն բաժնի ՔՀ բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնում:
26.11.2003-03.12.2005 թթ. զբաղեցրել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազորի, 03.12.2005-26.03.2007 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի ավագ օպերլիազորի, 26.03.2007-15.01.2010 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնները:
Ֆիդանյանը 09.11.2011թ.-ից զբաղեցնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը: Ամուսնացած է, ունի որդի։–0–