Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է ապաքինվել, նա տեղափոխվել էր Հայաստան
27.04.2020,
13:49
Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է ապաքինվել, նա տեղափոխվել էր Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից, նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook–յան էջում:
Խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ:
Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ:
Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են:–0–