Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Արցախի սահմանային բոլոր ուղղություններով ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ

24.11.2020, 17:37
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց
Արցախի սահմանային բոլոր ուղղություններով ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։

Այս մասին նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook–յան էջում։

Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։

«Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը, ինչի շրջանակներում նաև «Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց», – նշվումէ հաղորդագրության մեջ:–0–