Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 11–ը

11.05.2020, 13:51
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 11–ը
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 11–ը
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու և Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ երկարաձգվել է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով», – նշվում է հաղղորդագրության մեջ:

Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակի 14 դեպք, 8 մարդ ապաքինվել են: Մահվան դեպք չի արձանագրվել: Այս պահին մեկուսացված է 15 մարդ, իսկ ընդհանուր թեստավորումների թիվը 359 է:–0–