Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել շտապ օգնության անհասանելիության պատճառով

16.08.2023, 12:57
Բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել
Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել շտապ օգնության անհասանելիության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./ԱՌԿԱ/. Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել՝ վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով։ Այս մասին նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ:

«Բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել», - նշվում է հայտարարության մեջ:

Նախօրեին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։-0-