Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Արցախում երկարաձգվեց արտակարգ իրավիճակի ժամկետը

11.07.2020, 20:59
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Արցախում երկարաձգվեց արտակարգ իրավիճակի ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։–0–