Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Արցախում խոշոր պայթյունի հետևանքով տուժել է 290 մարդ, կան տասնյակ զոհեր

26.09.2023, 10:15
Պայթյունից տուժած  տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
Արցախում խոշոր պայթյունի հետևանքով տուժել է 290 մարդ, կան տասնյակ զոհեր
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։

Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամենահնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար:

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ուղղաթիռով բժշկական թիմը մեկնել է Ստեփանակերտ` օգնության հասնելու պայթյունից տուժածներին։–0–