Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

21.06.2019, 19:19
Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 114 և դեմ՝ 4 պատգամավոր: Մեկ քվե ճանաչվել է անվավեր։
Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ։

Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 114 և դեմ՝ 4 պատգամավոր: Մեկ քվե ճանաչվել է անվավեր։ 

Նշենք, որ Քոչարյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ 

Պետաիրավական հանձնաժողովի նաախագահ Վլադիմիր Վարդանյանն իր հերթին նշեց, որ քանի դեռ Վիգեն Քոչարյանը զբաղեցնում է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, նա չի կարող երդում տալ։ 

Վիգեն Քոչարյանն իր հերթին նշեց, որ ինքը հրաժարական տվել է և վարչապետը պետք է հաստատի։–0–