Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը Հայաստան

27.05.2022, 12:09
Արգելվել է կապիկներրի և կրծողների ներմուծումը Հայաստան
Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Արգելվել է կապիկներրի և կրծողների ներմուծումը Հայաստան, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մայիսի սկզբից աշխարհի մի քանի տասնյակ երկրներում գրանցվել են կապիկի ծաղկի դեպքեր։ Հաստատված վարակների ընդհանուր թիվը մոտ հարյուր է։ ԱՀԿ–ն մտահոգություն է հայտնել` մայիսի 20–ին հրավիրելով փորձագետների արտակարգ հանդիպում` կապիկի ծաղկի բռնկումը քննարկելու համար։ Այս անգամ կապիկի ծաղիկը դժվար թե վերածվի համավարակի, բայց ապագայում այն կարող է հանգեցնել խնդիրների, ինչի արդյունքում անհրաժեշտ կլինի պատվաստվել։–0–