Armenian Airlines–ը նոյեմբերից գործարկում է Երևան –Դելի ուղիղ չվերթեր
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 15-ից «Հայկական ավիաուղիներ»-ը սկսում է ուղիղ չվերթեր Հայաստանից դեպի Հնդկաստան։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով, որը նախատեսված է 220 ուղևորի համար, հայտնում են ավիաընկերությունից։
*նշված է տվյալ օդանավակայանների տեղական ժամանակը
Մոսկվայից («Շերեմետևո» օդանավակայան) դեպի Դելի տրանսֆերային թռիչքները՝ ուղևորներին հասանելի կլինեն նաև Երևանից՝ միջանկյալ, տարանցիկ չվերթով։
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, առցանց գործակալությունների կայքում և տոմսարկղերում:
«Հայկական Ավիաուղիները» հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին և ներկայումս ուղիղ կանոնավոր չվերթեր է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բաթումի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա և ԿազանԾանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:15 09.09.2024