Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է Նուբարաշենի հոգեբուժարանում ստեղծված լարված իրավիճակը

19.11.2019, 14:04
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն` պարզաբանելով Նուբարաշենի հոգեբուժարանում ստեղծված լարված իրավիճակը։
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է Նուբարաշենի հոգեբուժարանում ստեղծված լարված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն` պարզաբանելով Նուբարաշենի հոգեբուժարանում ստեղծված լարված իրավիճակը։

«Անդրադառնալով «Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հայտարարել են հացադուլ, որոնց մեջ է դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրը» վերտառությամբ նյութին, հայտնում ենք, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը:

Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և որ հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են:–0–