Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ–ում գործող բարձրորակ բժշկական պարագաների նոր ընկերություն

27.02.2019, 11:50
Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ–ում գործող բարձրորակ բժշկական պարագաների նոր ընկերություն
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է CMT Best ընկերություն, որն արտադրում է բարձրորակ բժշկական պարագաներ։

Ինչպես նշում է նախարարը Facebook–յան իր էջում, ընկերությունը սկսել է բարձրորակ բժշկական պարագաների արտադրություն, որոնք այս պահին ներառում են բժշկական ներարկիչներ, արյան հավաքի համար նախատեսված տարաներ, ինսուլինային գրիչների ասեղներ և այլն։

«Շուտով կավարտվի նաև նոր հոսքագծի տեղադրումը, որը թույլ կտա արտադրել տարբեր նշանակության և չափսերի կաթետրներ։ Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է և համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, իսկ ամբողջ արտադրանքը արտահանվելու է երկրից», – նշվում է նախարարի գրառման մեջ։

Նախարարը նաև նշել է, որ ներդրողների հետ քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ շուտով նրանք ավելացնելու են ներդրումները և կառուցելու են նոր գործարան։ Ինչպես նաև խոսվեց հայկական շուկայում այս բարձրորակ արտադրանքի մրցունակության խթանման և պետական աջակցության մասին։–0–