Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-12

Արսեն Թորոսյան. այսուհետ Հայաստանում ինսուլտի բուժումն անվճար է

31.01.2019, 14:31
Այսուհետ Հայաստանում ինսուլտի բուժումն անվճար է։
Արսեն Թորոսյան. այսուհետ Հայաստանում ինսուլտի բուժումն անվճար է

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում իշեմիկ ինսուլտի վիրահատությունները վաղվանից կկատարվեն պետպատվերի շրջանակում, հինգշաբթի կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Ըստ նրա, փետրվարի 1-ից երկրում մեկնարկում է գլխուղեղի անոթների իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը, և վիրահատությունները կկատարվեն պետպատվերի շրջանակում:

«Պետպատվերը կիրականացվի երկու բժշկական հաստատություններում: Սուր իշեմիկ ինսուլտի ժամանակ կանցկացվի թրոմբոլիտիկ բուժում` (թերապիայի հատուկ միջոց` ուղղված օրանիզմից թրոմբների ոչնչացմանը և շտապ  հեռացմանը) և ուղեղի անոթների ստենդավորում», - ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ նման վիրահատության արժեքը կազմում է 1-4 մլն դրամ, սակայն Հայաստանում բժշկական ցուցումների առկայության դեպքում այն կանցկացվի անվճար:

Պետպատվերը կգործի Երևանի երկու հիվանդանոցներում` «Էրեբունի» և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, քանի որ այլ հիվանդանոցներում չկան համապատասխան պայմաններ:

Նմանատիպ ծրագիր Հայաստանում գործում է սրտի ստենդավորման վիրահատությունների համար, նման ծառայություններ տրամադրվում են 11 բժշկակական կենտրոններում:-0-