Արսեն Թորոսյանը խոսել է հանրային առողջության «ամենամեծ պրոբլեմի» մասին
04.12.2019,
13:25
Արսեն Թորոսյանը հայտարարել է ժողովրդի շրջանում վնասակար սովորությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է ժողովրդի շրջանում վնասակար սովորությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։
«Մեզ հաճախ մեղադրում են, թե այլ «բանուգործ» չունենք, ամբողջ օրը ծխախոտի հակագովազդով ենք զբաղվում և արդյո՞ք ծխելն է մեր ամենակարևոր պրոբլեմը»,– գրել է իր Facebook-յան էջում Արսեն Թորոսյանը։
Նա նշել է, որ, իսկապես, հանրային առողջության և ի սկզբանե առողջ կյանքի համար ամենամեծ պրոբլեմը ծխելն է։
«Հետո գալիս է ալկոհոլի չարաշահումը, աղի ու շաքարի շատ օգտագործումը, ճարպերի շատ օգտագործումը, թերակտիվությունը, գերքաշը և այլն։ Եվ այս բոլորի դեմ պետք է պայքարել»,– ընդգծել է նախարարը։
Նա Facebook–յան իր էջում դեռահասների շրջանում ծխելու տարածվածության մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ –0–