Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Արսեն Թորոսյանը մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե երկրում իբր արգելվելու է թութունը

25.02.2019, 12:23
ՀՀ առողջապահության նախարարը մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե երկրում իբր արգելվելու է թութունը։
Արսեն Թորոսյանը մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե երկրում իբր արգելվելու է թութունը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե երկրում իբր արգելվելու է թութունը։

«Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա»,– գրել է Թորոսյանը Facebook–յան իր էջում։ 

«Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»։ Սուտ 2. Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել և ձեր վառ երևակայությունը լավ կլինի պահեք ձեզ», – ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարը։

«Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը», – նշել է Թորոսյանը։–0–