Ավինյան. արտոնությունների փաթեթ է նախատեսվելու սանմաքրման ևգույքահարկի համար
11.02.2025,
14:34
Արտոնությունների փաթեթ է նախատեսվելու սանմաքրման ևգույքահարկի համար, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ավագանու նիստի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Արտոնությունների փաթեթ է նախատեսվելու սանմաքրման ևգույքահարկի համար, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ավագանու նիստի ժամանակ։
«Մենք անընդհատ խոսում ենք աղբահանության մասին, բայց մոռանում ենք սանմաքրման կտորը, որը որ հավասարապես կարևոր հատված է։ Եվ սանմաքրումն ուղիղ կապ չունի, թե մարդն իր տանն ինչքան աղբ է գեներացնում։ Արտոնությունների փաթեթը հաջորդ նիստում անպայման քննարկելու ենք», – ասաց Ավինյանը։