Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ավինյան. այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում, Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են

10.07.2019, 14:01
Մայրաքաղաքի բազմաթիվ վարչական շրջաններում նկատվում են լարման տատանումներ, ինչպես նաև խախտված է ջրամատակարարումը, չեն աշխատում վճարային տերմինալները։
Ավինյան. այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում, Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./ԱՌԿԱ/. Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում, Facebook–յան էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», – հայտնում է Ավինյանը։ 

Նշենք, որ վերջին մեկ ժամվա ընթացքում Երևանում նկատվում են էլեկտրաէներգիայի տատանումներ, որոնց պատճառները դեռ հայտնի չեն։Մասնավորապես, մայրաքաղաքի բազմաթիվ վարչական շրջաններում նկատվում են լարման տատանումներ, ինչպես նաև խախտված է ջրամատակարարումը, չեն աշխատում վճարային տերմինալները։

Չի աշխատում Երևանի մետրոպոլիտենը։ «Նովոստի–Արմենիա» գործակալության տվյալներով, մետրոյի որոշ կայարաններում տարհանում են ուղևորներին, որոշ կայարաններում էլ թույլ չեն տալիս մտնել մետրո։

Տեղում հերթապահում են ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։–0–