Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Ավինյան. տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակ է ստեղծվել

28.03.2020, 17:57
Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը
Ավինյան. տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ գործող պարետատան պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել։ 

Նա այդ մասին տեղեկացրել է Facebook–յան իր էջում։

«Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք», – նշել է Ավինյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է https://ac19.am/app/mobility հղումով:

«Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը», – նշել է Ավինյանը:

Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից, կարելի է օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը:

Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 28–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք, բուժվել է 28 մարդ, մեկ մարդ մահացել է։–0–