Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ավինյան. վաղն ԱԺ–ում քննարկվելու է փաթեթ, որը թույլ է տալու օնլայն ռեժիմով ստանալ տեղեկություն կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակի մասին

29.03.2020, 21:47
Ավինյանը հայտնել է, որ վաղն ԱԺ–ում քննարկվելու է փաթեթ, որը թույլ է տալու օնլայն ռեժիմով ստանալ տեղեկություն կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակի մասին
Ավինյան. վաղն ԱԺ–ում քննարկվելու է փաթեթ, որը թույլ է տալու օնլայն ռեժիմով ստանալ տեղեկություն կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակի մասին
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 29-ի ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում:

«Այսօր քննարկելու ենք բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՎԿԱԿ-ում, ինչպես նաև այն գործընթացները, որոնք նախաձեռնել է կառավարությունը: Մենք պետք է հստակ համակարգենք բոլոր գործողությունները և ընդհանուր մեկ միասնական նպատակի ծառայեցնենք: Իսկ այդ նպատակն արդյունավետ կանխարգելման ու մեկուսացման աշխատանքների իրականացումն է», – նշել է Ավինյանը:

Նա տեղեկացնել է, որ վաղը Ազգային ժողովում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը մեզ թույլ է տալու օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը:

«Այս քննարկման հիմնական նպատակն է լինելու մեր բոլորի ջանքերը և գործողությունները համակարգել և տանել մեկ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք այսօր խոսենք նրանից թե ինչ գործընթացներ են տեղի ունենում և ինչպես են վարակի շղթաները բացահայտվում: Մենք էլ կներկայացնենք թե ինչ գործիքակազմ է արդեն իսկ ստեղծվել և ինչպես դա կարող է օգտագործվել, որպեսզի բացահայտման գործընթացն ավելի արդյունավետ դառնա», – նշել է Տիգրան Ավինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառման միջոցով ինքնամեկուսացման ռեժիմի վերահսկման և կորոնավիրուսի վարակակիրների շփման շրջանակի բացահայտման հնարավորությունները:

Հայաստանում մարտի 29–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 424 դեպք։ 30 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–