Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Ավինյանն առաջարկում է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում (ՎԻԴԵՈ)

06.11.2023, 11:46
Երևանի քաղաքապետն առաջարկում է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում․ ՎԻԴԵՈ
Ավինյանն առաջարկում է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու նպատակով շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում ավտոմեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել` առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը:

Այս մասին այսօր ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Սա մենք քննարկել ենք, տեղն էլ ֆիքսված է, ուղղակի պետք է իրականացնել: Նաև պետք է որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված շլագբաումներից կարողանանք դնել և հեռակառավարել, որովհետև շատ դեպքերում անընդհատ վարչարարությունն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի այդ օրերին ճանապարհը փակել»,- ասաց Ավինյանը:-0-