Рейтинг@Mail.ru
USD
381.75
EUR
446.19
RUB
4.7365
GEL
141.67
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-11

Ավստրիան տեղեկացնում է ՀՀ քաղաքացիներին Ավստրիայում և Սլովակիայում գործող ճամփորդության սահմանափակումների վերաբերյալ

15.03.2020, 18:28

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի/ԱՌԿԱ/. Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարությունը տեղեկացնում է ՀՀ քաղաքացիներին Ավստրիայում և Սլովակիայում գործող ճամփորդության սահմանափակումների վերաբերյալ: Այս մասին նշվում է Ավստրիայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

«Երկուշաբթի օրվանից՝ 16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը: Երեքշաբթի օրվանից՝ 17.03.2020 կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ օդային հաղորդակցությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

 Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Սլովակիայի Հանրապետության տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։

 «Ավստրիական ավիաուղիներով ճամփորդող քաղաքացիներին հորդոդում ենք իրենց չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես ստուգել ավիաընկերության կայքում՝ հետևյալ հղումով»,- նշվում է հայտարարության մեջ: -0-