Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Այս տարի արգելապատնեշներ կտեղադրվեն Մ2 միջպետական ճանապարհին

02.03.2022, 12:02
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում իրականացվում է ճանապարհային հատվածների վրա «սև կետերի» և վթարավտանգ տարածքների հայտնաբերմանն ուղղված աշխատանքներ
Այս տարի արգելապատնեշներ կտեղադրվեն Մ2 միջպետական ճանապարհին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում իրականացվում է ճանապարհային հատվածների վրա «սև կետերի» և վթարավտանգ տարածքների հայտնաբերմանն ուղղված աշխատանքներ:

Այս մասին նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը:

Նրա խոսքով՝ այս պահին իրականացվում է տարածքների նախազննություն, կազմվում են հաշվետվություններ, որից հետո կմեկնարկվեն շինարարական աշխատանքներն ու կվերանայվեն վթարավտանգ հատվածները:

«Օրինակ Արմավիր-Վաղարշապատ, Երևան-Սևան ճանապարհների վրա արդեն իրականացվել են անվտանգության միջոցառումներ: Մեր ծրագրերի շրջանակում, առաջիկայում նախատեսում ենք աշխատանքներ իրականացնել մայթեզրերի և արգելապատնեշների կառուցման կետ կապված»,-ասաց նա:

 Զուլալյանի խոսքով՝ արգելապատնեշների կառուցումը հիմնականում իրականացվում է հիմնանորոգման, սպասարկման, շահագործման աշխատանքների ընթացքում, և վթարներից հետո տեղադրվում են նորերը:

«Մեր լեռնային գոտիներում ունենք շատ հատվածներ, որոնք մեր այս տարվա ծրագրերում ներառված են որպես սև կետեր՝ արգելապատնեշների բացակայության պատճառով: Այս տարի արգելապատնեշների տեղադրման հետ կապված մեծ ծավալի աշխատանքներ են նախատեսված Մ2՝ դեպի Իրանի սահման գնացող ճանապարհի վրա»,-ասաց Զուլալյանը:

Նա նշեց նաև, որ արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ են նախատեսված նաև այլ ծրագրերի շրջանակում:-0-