Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Այսօր ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում

17.04.2023, 11:00
Այսօր ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջանում
Այսօր ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 17-ին ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 9, 50 փողոցների ջրամատակարարումը:

Բացի այդ, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 17-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց Պող. 46/2 շենքի ջրամատակարարումը:

Կենտրոնում ևս այսօր ջրանջատում է նախատեսված։ Մասնավորապես, ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Մխիթար Հերացու 2, 4-10, 12, 14-16, 18, 20, 22, 24 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարության մեջ։–0–