Այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար
21.09.2023,
16:49
Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր, հայտնում է Արցախի կառավարությունը:
«Դրանց հասցեների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիաի մասին
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ից, ադրբեջանական զինուժը խախտել էր հրադադարը Արցախում շփման գծի ողջ երկայնքով ՝ հասցնելով զանգվածային հրթիռային և հրետանային հարվածների, կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և մարտական ինքնաթիռներ։
Մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունել են հրադադարի մասին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկը։ Ադրբեջանի պայմաններից են «Հայաստանի մնացած զինված ուժերի» դուրս բերումը Ղարաբաղից և Արցախի պաշտպանության բանակի լուծարումը, ղարաբաղցիների կենսապայմանների քննարկումը՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը սեպտեմբերի 21-ին Եվլախում:
Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ զոհվել է 200 մարդ (որից 10-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 5 երեխա), ավելի քան 400-ը վիրավորվել է (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Ադրբեջանցիների կողմից գրավված համայնքներից տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ (այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր), մի քանի հազարը չեն կարողանում գտնել իրենց հարազատներին:-0-