Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Այսօրվանից արգելվում է ծխել հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում` բացօթյա. կարգազանցները կտուգանվեն

15.03.2022, 12:06
Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում
Այսօրվանից արգելվում է ծխել հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում` բացօթյա. կարգազանցները կտուգանվեն

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/. Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը:

Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.

պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ,

ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:

«Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱՆ–ից հիշեցնում են, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:–0–