Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Այսուհետ Հայմամուլի բոլոր կրպակներում կարելի է անվճար վերցնել տեղաշարժման թերթիկներ

26.03.2020, 16:57
Տեղաշարժման թերթիկները հասանելի են Հայմամուլի բոլոր կրպակներում
Այսուհետ Հայմամուլի բոլոր կրպակներում կարելի է անվճար վերցնել տեղաշարժման թերթիկներ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./ԱՌԿԱ/. Տեղաշարժման թերթիկները հասանելի են Հայմամուլի բոլոր կրպակներում:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Մարտի 24–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն մեկ շաբաթով երկրում գործելու են նոր սահմանափակումներ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Նա հայտարարեց, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ (տեղաշարժման թերթիկ) լրացնելու պարտադիր պայման։

Հայաստանում մարտի 26–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 290 դեպք։ Երկու պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–