Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Այսուհետ գործելու է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի նոր հեռախոսահամարը՝ Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման նկատառումներով

25.12.2020, 19:23
Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների անվտանգության ապահովման համար գործելու է ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հեռախոսահամար
Այսուհետ գործելու է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի նոր հեռախոսահամարը՝ Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման նկատառումներով

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսուհետ գործելու է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի նոր հեռախոսահամարը՝ Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման նկատառումներով, հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:  

«Ի լրումն ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2020 թվականի դեկտեմբերի 20-ի պաշտոնական հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-