Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

COVID-19-ի և ջրծաղիկի դեմ պատվաստումները ներառվել են Պատվաստումների ազգային օրացույցում

23.11.2023, 13:22
Հայաստանում նախատեսվում է փոփոխություններ կատարել Պատվաստումների ազգային օրացույցում, որոնց համաձայն՝ ջրծաղիկի, կորոնավիրուսի դեմ պատվաստումները կներդրվեն Ազգային օրացույցում
COVID-19-ի և ջրծաղիկի դեմ պատվաստումները ներառվել են Պատվաստումների ազգային օրացույցում
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում նախատեսվում է փոփոխություններ կատարել Պատվաստումների ազգային օրացույցում, որոնց համաձայն՝ ջրծաղիկի, կորոնավիրուսի դեմ պատվաստումները կներդրվեն Ազգային օրացույցում։

Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստի ժամանակ։

Մասնավորապես նախատեսվում է Պատվաստումների ազգային օրացույցում կատարել փոփոխություններ և ջրծաղիկի դեմ պատվաստումները ներդնել Պատվաստումների ազգային օրացույցում՝ սահմանված ժամկետներում (2024-ից), COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում, ինչպես նաև վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները նախատեսված են 15-16 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց համար, որոնց թվաքանակը վերջին տարիներին աճման միտումներ է դրսևորում, մասնավորապես՝ ըստ վարչական վիճակագրական կոմիտեի ժողովրդագրական տվյալների բազայի տեղեկատվության, 2019 թվականին 15 տարեկան տղաների թիվը եղել է 19054, իսկ 16 տարեկաններինը՝ 17398, 2023 թվականի հունվարի դրությամբ 15 տարեկանների թիվը եղել է 21037, իսկ 16 տարեկաններինը՝ 20158:

«Հետևաբար, հաշվի առնելով ԱՀԿ-ի առաջարկությունը և վերջինիս ծախսարդյունավետությունը, առաջարկվում է կատարելու համապատասխան փոփոխություններ Պատվաստումների ազգային օրացույցում և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումների իրականացնել 1 դեղաչափ սխեմայով», – նշվում է հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստման ենթակա երկու տարիքային խումբ՝ 15-16 տարեկան, 2 դեղաչափ սխեմայով, սակայն փաստացի պատվաստումներն իրականացվում են մեկ տարիքային խումբ ընդգրկելով՝ պայմանավորված առկա ենթակա քանակակազմով և պատվաստանյութի քանակով: Այս փոփոխությունը հնարավորություն կտա վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներում ընդգրկել երկու տարիքային խումբը միաժամանակ համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի:

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված արտակարգ իրավիճակն ավարտվել է, դադարեցվել են սահմանափակման միջոցառումները, քանի որ երկրագնդի բնակչության մեծամասնությունը (90%) ձեռք է բերել հետվարակային, հետպատվաստումային և հիբրիդային անընկալություն (հետվարակային և հետպատվաստումային), բայց համավարակը դեռ շարունակվում է:

Շարունակվում է նաև COVID-19 վիրուսի մուտացիոն գործընթացը, որի արդյունքում բարձրանում է ռիսկի խմբերում հիվանդության ծանր ձևերի ու մահվան դեպքերի առաջացման հավանականությունը։

Այս համատեքստում ԱՀԿ-ն առաջարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման նոր ճանապարհային քարտեզ, մասնավորապես՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առաջնահերթության, COVID-19 պատվաստանյութերի գլոբալ ազդեցության օպտիմալացված մոտեցումներով՝ հիմնված հանրային առողջության նպատակների, գլոբալ և ազգային հավասարության, պատվաստանյութերի հասանելիության և ընդգրկվածության սցենարների վրա: Ուստի անհրաժեշտություն է առաջացել COVID-19-ի դեմ պատվաստումները ներառել Պատվաստումների ազգային օրացույցում՝ ռիսկի խմբերի շրջանում:–0–