Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ծառայությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը խստացվեց

28.10.2020, 17:45
Ծառայությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը խստացվեց
Ծառայությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը խստացվեց

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն ր արտահերթ նիստի ընթացքում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ 

Նախագծով նախատեսվում է խստացնել ռազմական դրության ժամանակ որոշակի արարքների համար պատիժը։ 

Մասնավորապես, ռազմական դրության ժամանակ ժամկետային ծառայությունից, մարզական հավաքներից կամ մոբիլիզացիայից խուսափելը կպատժվի 6–12 տարի ազատազրկմամբ` նախատեսված 4–8 տարվա փոխարեն։

Ռազմական դրության ժամանակ պարտավորությունների կատարումից կամ հարկեր վճարելուց խուսափողների համար առավելագույն պատիժը փոխվել է. առնվազն 4 տարվա ազատազրկման փոխարեն նախատեսվում է 5 տարի։

Ռազմական դրության ժամանակ հրաման չկատարելու համար նախատեսված պատիժը փոխվել է, այժմ 5–15 տարվա ազատազրկման փոխարեն նախատեսվում է 8–15 տարի ազատազրկում։

Ռազմական դրության, պատերազմի կամ ռազմական իրավիճակի ժամանակ կատարված դասալքությունը պատժվում է 8–15 տարի ազատազրկմամբ` նախկին 6–12 տարվա փոխարեն։–0–