Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար

27.12.2024, 19:54
Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են դարձել Հայաստանի հեռավոր բնակավայրերից մեկի դպրոցի սաների համար
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են դարձել Հայաստանի հեռավոր բնակավայրերից մեկի դպրոցի սաների համար՝ կատարելով նրանց ցանկությունները և պարգևելով ուրախ տրամադրություն, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։ 

Դարձիր Ձմեռ պապ նախագիծը ՀՀ բանկային համակարգում առաջին նման ծրագիրն է. յուրաքանչյուր տարի Բանկն ընտրում է հեռավոր, սահմանամերձ բնակավայր կամ համայնք, այցելում և հավաքում երեխաների ցանկությունները: Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, Բանկը Ամանորի նվերներ է փոխանցում ոչ միայն երեխաներին, այլև տվյալ բնակավայրի կամ համայնքի մանկապարտեզներին կամ դպրոցներին: 

Այս տարին ևս բացառություն չէր. Կոնվերս Բանկը գյուղի դպրոցին է նվիրել մարզական գույք, ինչպես նաև այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամանորյա տրամադրություն ապահովելու համար: 

Կոնվեր Բանկը վերահսկվում էՀՀ կենտրոնական բանկի կողմից: