Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կոնվերս Բանկի հովանու ներքո կայացել է Նարեկ Հախնազարյանի մենահամերգը

24.09.2024, 15:37
Դասական և ֆոլք երաժշտություն, ջերմ ընդունելություն և հոտնկայս ծափողջույններ: Սեպտեմբերի 22-ին կայացել է աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի սպասված մենահամերգը Երևանում
Կոնվերս Բանկի հովանու ներքո կայացել է Նարեկ Հախնազարյանի մենահամերգը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դասական և ֆոլք երաժշտություն, ջերմ ընդունելություն և հոտնկայս ծափողջույններ: Սեպտեմբերի 22-ին կայացել է աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի սպասված մենահամերգը Երևանում, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Երեկոյի հատուկ հյուրն էր անվանի դաշնակահար Գեորգի Չաիձեն։

«Հայաստանյան ունկնդրի հետ յուրաքանչյուր հանդիպում իսկական տոն է ինձ համար՝ լի մեծագույն պատասխանատվությամբ։ Շնորհակալ եմ իմ արվեստի նկատմամբ հետաքրքրության համար: Այսօր մեզ հետաքրքիր ծրագիր է սպասվում. ծրագիր, որը և՛ բավականություն կպատճառի, և՛ շատ չի ծանրաբեռնի, միևնույն ժամանակ՝ կկրթի։ Այս անգամ ծրագիրը հենց այդպիսին է․ շատ յուրահատուկ սիմբիոզ է լինելու՝ եվրոպական ռոմանտիկ երաժշտության, դասական և ֆոլկլորային»,- ողջույնի խոսքով նշել է Նարեկ Հախնազարյանը՝ կարևորելով Կոնվերս Բանկի աջակցությունը համերգի կազմակերպման հարցում:

Converse_Banki_hovanu_nerqo_kayacel_e_Narek - рис.1

Համերգային ծրագրում հնչել են Շումանի, Մենդելսոնի, Կոմիտասի, Ցինցաձեի, Պիացոլայի ստեղծագործությունները։

Նշենք, որ սա Նարեկ Հախնազարյանի և Կոնվերս Բանկի համագործակցությամբ անցկացված երկրորդ համերգն էր: Առաջին համագործակցությունը կայացել էր մոտ հինգ տարի առաջ և կրկին մեծ ոգևորությամբ ընդունվել ունկնդրի կողմից:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: