Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում. քաղաքապետարան

21.04.2020, 17:32
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում
Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում:

Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան էջում։

Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը:

«Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ «Շտապբուժօգնության» ավտոմեքենաներով», – նշվում է հաղորդագրության մեջ:

Բնակության հասցեներում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում կատարված ռենտգեն հետազոտությամբ, հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը:

Հայաստանում ապրիլի 21–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1401 դեպք։ 609–ը մարդ առողջացել է, 24 մարդ, ցավոք, մահացել է։ Փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ։–0–