Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

«Դալմա Գարդեն մոլը» հայտնում է առևտրի կենտրոնում գրանցված ցնցումների հավանական պատճառները

10.01.2020, 18:12
Հինգշաբթի երեկոյան «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում զգացվել են ցնցումներ, ինչից հետո առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են
«Դալմա Գարդեն մոլը» հայտնում է առևտրի կենտրոնում գրանցված ցնցումների հավանական պատճառները

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ղեկավարությունը հայտարարություն է տարածել նախօրեին առևտրի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ։

Հինգշաբթի երեկոյան «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում զգացվել են ցնցումներ, ինչից հետո առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են։ Սեյսմիկ ծառայությունն իր հերթին նշել է, որ հանրապետության տարածքում գրանցված երկրաշարժի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Հունվարի 9-ին տեղի ունեցած տարհանման պատճառները պարզելու նպատակով ԱԻՆ-ի կողմից շարունակվում են իրականացվել աշխատանքներ Դալմա Գարդեն մոլի տարածքում», – նշվում է հայտարարության մեջ:

Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցման պատճառ կարող են եղած լինել հարակից տարածքում այդ ժամանակահատվածում կատարվող շինարարարկան կամ այլ մեխանիկական աշխատանքները, ինչպես նաև օդափոխության մասնակի խափանումը:

ԱԻՆ-ը նշում է, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա:

«Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին և սպասում ենք սարքավորումների միջոցով ստացված հետազոտության արդյունքներին:Շնորհակալություն ենք հայտնում համբերության և Դալմա Գարդեն մոլի կողքին լինելու համար», – նշված է հայտարարության մեջ:–0–